Հայաստանում հնչում են Ասոցացման համաձայնագրի վավերացման վերաբերյալ մասնավոր կարծիքներ, այդպիսիք հնչեցվում են նաեւ արեւմտյան պետություններում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է իշխող Հայաստանի Հարապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով Շվեդիայի արտգործնախարարի վերջին հայտարարությունները:
«Շվեդիան ու Լեհաստանը սկսել են գործընթացը, սակայն ԵՄ անդամ բոլոր 28 երկրերն էլ իրենց կարծիքն ունեն: Ուստի մենք շարունակում ենք աշխատել ԵՄ-ի հետ, իսկ առանձին կարծիքները չի կարելի համարել է Եվրամիության պաշտոնական դիրքորոշում»,- նշել է Սահակյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլդտը համարում է, որ Հայաստանի հետ Ասոցացման մասին համաձայնագրի նախաստորագրումը հանված է օրակարգից: Այդ մասին նա գրել է իր «Twitter»-ում: Դա արձագանքն էր այն հանգամանքին, որ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում կայացած հանդիպումից եւ բանակցություններից հետո, Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը եւ մասնակցել Եվրասիական միության ձեւավորմանը:





























