Հայաստանը կշարունակի ԵՄ հետ բանակցությունները, սակայն այլ ձեւաչափով եւ ոչ այն խորությամբ, ինչպես էր մինչեւ Մաքսային միությանը միանալու Երեւանի հայտարարությունն էր: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ մեկնաբանելով Շվեդիայի արտգործնախարարի դիրքորոշումը:
«Եթե Հայաստանի իշխանությունները համարում են, որ այս գործընթացը նույնպես կարելի է անվանել բանակցություններ, սակայն սա բոլորովին այլ հարց է: Հայաստանը Եվրոպայի հետ թշնամական հարաբերություններ չունի: Եւ՛ Հայաստանում, եւ՛ Եվրոպայում հասկանում են, որ համագործակցության նախատեսված ձեւաչափը փոխվելու է: Հարաբերությունները շարունակում են ընթանալա քաղաքակն հունով, սակայն սա արդեն այլ թեմա եւ այլ կարգավիճակ է»,- նշել է Հակոբյանը:
Ռուսական ասացվածք կա, որը Հակոբյանի կարծիքով բնութագրում է Հայաստանի իշխանությունների ցանկությունը միաժամանակ միանալ Մաքսային միությանն ու Ասոցացման համաձայնագիր կնքել. «Ցանկանալը վնաս չէ, վնաս է չցանկանալը» :
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլդտը համարում է, որ Հայաստանի հետ Ասոցացման մասին համաձայնագրի նախաստորագրումը հանված է օրակարգից: Այդ մասին նա գրել է իր «Twitter»-ում: Դա արձագանքն էր այն հանգամանքին, որ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում կայացած հանդիպումից եւ բանակցություններից հետո, Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը եւ մասնակցել Եվրասիական միության ձեւավորմանը:





























