Ամերիկայի Պիթսբուրգի սրճարանում հաճախորդներին ծանոթացնում են ԱՄՆ հետ հակասություններ ունեցող երկրների խոհանոցի հետ: Conflict Kitchen անվամբ հաստատությունը պատկանում է նկարիչներ Ջոն Ռուբինին եւ Դոն Վելեսկիին:
Մտահաղացման համաձայն երեք ամիսը մեկ անգամ ընտրում են մեկ այլ երկիր եւ փոխում են ճաշացանկը: Այս պահին Conflict Kitchen-ում հյուրասիրել են Վենեսուելայի, աֆղանստանի, Իրանի եւ Կուբայի ավանդական ճաշատեսակներ, հաղորդում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով Travel And Leisure-ին:
Ճաշատեսակների փաթեթավորման վրա հրապարակում են նշված երկրի քաղաքացիների մեջբերումները: Այսպես, իրանական տարբերակը նվիրված էր Իսրայելին, կանանց իրավունքներին ու իրանական պոեզիային, իսկ կուբայականը՝ ամերիկյան էմբարգոյին, տեղական տնտեսությանն ու Ֆիդել Կաստրոյին: Հետագայում Conflict Kitchen-ում կհայտնվեն հյուսիսկորեական ու պաղեստինյան խոհանոցի ճաշատեսակներ:





























