ԵԽԽՎ- աշնանային նստաշրջանի շրջանակներում Ստրասբուրգում նախատեսվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար, ԵԽԽՎ-ի հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Զոհրաբյանը խոսքով, քանի սպառվել է Հայաստանի նախագահության վեցամսյա ժամկետը, ԵԽԽՎ- աշնանային նստաշրջանի շրջանակներում ելույթով հանդես կգա Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովի նախագահ, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ եզրափակելով Երեւանի վեցամսյա նախագահությունը:«Ստրասբուրգում հոկտեմբերի 2-ին հանդես կգա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ենթադրվում է, որ նստաշրջանի ընթացքում կքննարկվեն ղարաբաղյան խնդրի կարգավորման կարեւոր հարցեր, ընդ որում ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ եվրոպական պատգամավորների կողմից: Եվրոպացի պատգամավորները նաեւ բաց չեն թողնի առիթը հարցնել Հայաստանի նախագահին Մոսկվա կատարած այցելության մասին, եւ, մասնավորապես, Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին»,- նշել է Զոհրաբյանը:

Անդրադառնալով Հայաստանի եւ միջազգային կառուկցների միջեւ հարաբերությունների զարգացմանը, Զոհրաբյանը հայտնել է, որ վերջիններս չպետք է ցուցաբերեն մեղմություն կամ դաժանություն իրենց դիրքորոշման մեջ, առաջնորդվեն նրանով, թե ինչպես է Հայաստանը բավարարում իրենց շահերն այս կամ այն փուլում, կամ, ունենալով այս կամ այն ակնկալիքներ, զսպվածություն ցուցաբերել վերջին համապետական ընտրություններին գնահատական տալուց, իսկ այժմ էլ արհեստականորեն խստացնել դիրքորոշումը: Դրանք պետք է իրենց գնահատականներում անկողմնակալ լինեին. «Եթե այժմ նրանք փորձեն ձեւականորեն խիստ գնահատականներ տալ, ես դա նույնքան օբյեկտիվ չեմ համարի, որքան նրանց գնահատականները վերջին համապետական ընտրությունների ժամանակ, երբ նրանք Հայաստանից Վիլնյուսի վեհաժողովում որոշակի սպասելիքներ ունեին»: