Քալիֆորնիական Գլենդել քաղաքի բնակիչ հայը, ինչպես նաեւ նրա եղբայրն ու ընկերը իրենց մեղավոր չեն ճանաչում կյանքի ապահովագրման դիմաց ապահովագրական վճար ստանալու նպատակով նախկին ընկերոջ բռնության հետեւանքով կանխամտածված սպանության մեջ:
Ինչպես գրում է «Glendale News-Press»-ը, 34-ամյա Հովհաննես Մասկովյանը, նրա 29-ամյա եղբայր Խաչիկ Մասկովյանը եւ 19-ամյա Նազարեթ Բայամջյանը առանց գրավի դիմաց ազատ արձակվելու իրավունքի շարունակում են կալանավորված մնալ՝ կապված Գլենդելի բնակիչ 33-ամյա Ջոշուա Ուեսթի սպանության հետ: Երեք տղամարդկանց մեղադրում են սպանության եւ Ուեսթի առեւանգման փորձի մեջ, ում ծեծի են ենթարկել, կրակել նրա վրա, ապա վրաերթի ենթարկել, արդյունքում էլ նա մահացել է:Դատախազները նույնիսկ պնդում են, որ երեքն էլ դարանակալել են, գումարի համար սպանություն գործել եւ Ուեսթին սպանել են առեւանգման փորձի ժամանակ: Դատախազության տվյալներով, երեքը միասին են ծրագրել այդ սպանությունը:
Մեղադրյալները հոկտեմբերի 29-ին կկանգնեն Սան-Ֆրանցիսկոյում Լոս-Անջելեսի շրջանային առաջին ատյանի գլխավոր դատարանի առաջ՝ նախնական լսումների օրը նշանակելու համար:Հիշեցնենք, որ ավելի վաղ Լոս-Անջելեսի շրջանային առաջին ատյանի գլխավոր դատարանում առեւանգման փորձի ու սպանութայն մեղադրանք էր ներկայացվել 34-ամյա գլենդելահայ Հովհաննես Մասկովյանին, որ ծրագրել էր իր նախկին համասեռամոլ ընկերոջ սպանությունը՝ կյանքի ապահովագրման դիմաց ապահովագրական վճար ստանալու նպատակով:Նախապես դատախազները 29-ամյա Խաչիկ Մասկովյանին էին մեղադրում ծանրացուցիչ հանգամանքներում Ուեստի սպանության գործում: Ըստ նրանց վերջինս Ուեստին առեւանգել եւ սպանել էր, քանի որ նա եղել է համասեռամոլ:
Սակայն շրջանային դատախազի գրասենյակը փոխեց մեղադրանքը` հերքելով ատելության հողի վրա կատարված հանցագործության փատսը:Հաղորդվում է, որ Հովհաննես Մկրտչյանը մոտ 7 տարի հանդիպել է 33-ամյա Ուեսթի հետ: Երբ նրանք դեկտեմբերին բաժանվել են, այնուամենայնիվ շարունակել են ապրել գլենդելյան իրենց նույն բնակարանում, սակայն, ըստ երեւույթին քնում էին տարբեր ննջասենյակներում: Սպանվածի հայրը պատմել է, որ Հովհաննես Մասկովյանը որդու մահվանից մի քանի օր անց զանգահարել է եւ շատ շփոթված է եղել:




























