Pirelli-ի պատվիրակությունը «Նաիրիտ» քիմիական գործարան այցելելու նպատակով կժամանի Հայաստան: Այդ մասին տեղեկությունները NEWS.am-ի թղթակցին հաստատել են ընկերության մամուլի ծառայությունում:
«Ավելի վաղ մենք հայտնել ենք աշնանը պատվիրակության «Նաիրիտ» այցելելու վերաբերյալ: Սակայն խոսքը այցի մասին էր, այլ ոչ թե բանակցությունների»,- գրավոր մեկնաբանության մեջ նշել է ընկերության մամուլի ծառայության արտաքին կապերի պատասխանատու Ռալֆ Տրավիատին: Այցի օրը դեռ հստակ սահմանված չէ:
Նա հիշեցրել է, որ այդ այցի շուրջ հետաքրքրված է նաեւ «Ռոսնեֆտ» ընկերությունը:Ընկերության՝ սեպտեմբերի 3-ին տարածված հաղորդագրության մեջ նշվում էր Մոկվայում «Ռոսնեֆտի» եւ Pirelli-ի ղեկավարներ Իգոր Սեչինի ու Մարկո Պրովերիի հանդիպման մասին: Քննարկվել են Ռուսաստանում համագործակցության հարցերը(մասնավորապես «Ռոսնեֆտի» ԱԼԿ-ներում Pirelli-ի անվադողերի խանութի ու անսարքություների որոշման կենտրոնի բացման վերաբերյալ):Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հնարավոր համագործակցության հարցեր: Այդ ենթատեքստում հիշատակվել է, որ աշնանը Pirelli-ի ներկայացուցիչները պատրաստվում են այցելել Երեւանում գտնվող «Նաիրիտ» գործարան՝ ներդրումների հնարավորությունները գնահատելու համար:





























