Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, հանդիպել է ԵՄ Ընդլայնման եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ զրուցակիցները շարունակել են սեպտեմբերի 5-ին Բրյուսլեում կայացած քննարկումները, կարեւորել Վիլնյուսի գագաթաժողովին ընդառաջ Երեւանում Արեւելյան գործընկերության երկրների արտգործնախարարների եւ կրթության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման անցկացումը:

Նախարար Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի ցանկությունը բոլոր հնարավոր ուղղություններով շարունակել Եվրամիության հետ փոխգործակցությունը: