Վիկտորյա Նուլանդը՝ ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության նախկին պաշտոնական ներկայացուցիչը, նշանակվել է ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով տեղակալ: ԱՄՆ-ի Սենատը հավանություն է տվել նրա թեկնածությանը:
Նուլանդը փորձառու դիվանագետ է: Նա բարձր պաշտոններ է զբաղեցրել ինչպես Ջորջ Բուշ կրտսերի, այնպես էլ Բարաք Օբամայի օրոք, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Նուլանդը 1990-ականների սկզբին աշխատել է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատանը, մասնակցել է զինաթափման բանակցություններին, երկարատեւ գործուղումներով մեկնել է Մոնղոլիա եւ Չինաստան 2005-2008թթ. եղել է ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը ՆԱՏՕ-ում՝ դեսպանի կարգավիճակով, 2011թ.-ից պետքարտուղար Հիլարի Քլինթոնի պաշտոնավարման տարիներին արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչն էր:





























