Ռուսաստանը պնդում է, որ առանց ՄԱԿ-ի ԱԽ-ի թույլտվության Սիրիայում ռազմական միջամտությունն անընդունելի է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովում, որը տեղի է ունենում Բիշքեկում:
«Անընդունելի ենք համարում դրսից այդ երկրի գործերին առանց ՄԱԿ-ի ԱԽ-ի թույլտվության միջամտելը», — հայտարարել է Պուտինը: Նախագահը նշել է, որ վերջերս ձեռնարկված դիվանագիտական քայլերը թույլ տվեցին «նվազեցնել ռազմական գործողության անմիջական սպառնալիքը»:
«Այս համատեքստում նշանակալի էր Սիրիայի քիմիական զենքի նկատմամբ միջազգային վերահսկողություն հաստատելու նախաձեռնությունը», - ասել է ՌԴ նախագահը՝ ընդգծելով ՇՀԿ-ի այս ուղղությամբ տարված աշխատանքի կարեւորությունը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Քիմիական զենքն արգելելու մասին կոնվենցիային միանալու Սիրիայի որոշումը: Ըստ նրա՝ դա սիրիական ճգնաժամի կարգավորման լուրջ քայլ կդառնա, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:





























