Տոմսերի օնլայն վաճառքի ծրագրի թերության պատճառով ԱՄՆ խոշորագույն ընկերություններից մեկը՝ United Airlines-ը. Մի քանի ժամ շարունակ տոմսերը վաճառել է արտասովոր ցածր գներով՝ 5-10 դոլար: Այս մասին հաղորդում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցները:

Այդ մասին հայտնի դառնալուց հետո united.com կայքը դադարեցրել էր տոմսերի ամրագրումն ու վաճառքը, սակայն ավելի ուշ կայքի գործունեությունը վերականգնվել էր: United Airlines-ում առայժմ չեն կարող ասել, թե որքան տոմս է վաճառվել ցածր գներով եւ որ ուղղություններով:

Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ չնայած անճշտությանը, United Airlines-ի կայքում տեխնիկական խափանում տեղի չի ունեցել: Ընկերությունում դեռեւս չեն որոշել, արդյոք թույլ կտան ցածր գներով տոմսերը ձեռք բերած ուղեւորներին օգտվել ծառայությունից: