Եվրամիությունը պետք է սեփական դիրքորոշումն արտահայտի ղարաբաղյան հակամարտության խնդրի շուրջ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Մահմուդ Մամեդգուլիեւը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակից հարցին՝ Երեւանում «Արեւելյան գործընկերության» ոչ ֆորմալ երկխոսության շրջանակներում: Նրա կարծիքով՝ ԵՄ դիրքորոշումը չպետք է սահմանափակվի ԵԱՀԿ ՄԽ պասիվ որոշումների կայացմամբ: Նա հավելել է, որ չլուծված հակամարտությունը այսօր տարածաշրջանային զարգացման եւ ինտեգրացիոն գործընթացներին խոչընդոտող գլխավոր գործոնն է:

«ԵՄ-ն պետք է մասնակցի այդ գործընթացին: Դա չի նշանակում, որ այն պետք է ներգրավվի, սակայն պետք է դիրքորոշում հայտնի, քանի որ ներկայիս իրավիճակն անընդունելի է: Այս մասին ասում են նաեւ Մեծ ությակի երկրների առաջնորդները: Մյուսները եւս ասում են, որ ստատուս-քվոն անընդունելի է: Այս ամենը շարունակվում է 20 տարի: Որպեսզի այս հակամարտությունները լուծվեն, ԵՄ-ն պետք է օգտագործի իր հնարավորությունները: Հակամարտությունը շարունակվում է, կա փոխհրաձգություն, զինվորներ են զոհվում»,-ասել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը:

Ըստ նրա՝ խոսքը ԵՄ վերաբերմունքի է մասին է, որը չի սահմանափակվում ձեւականության շրջանակներում: «Նշանակվել է հակամարտությունների գծով համանախագահ. Նա գալիս, գնում է: Իհարկե, մենք խոսում ենք ուղղակի ներգրավվածության մասին, քանի որ ԵՄ-ն Մինսկի խմբի համանախագահ չէ: Սակայն դրա կազմում է Ֆրանսիան՝ ԵՄ առաջատար երկրներից մեկը: Պետք է լինի նաեւ Եվրամիության ընդհանուր դիրքորոշում: Իսկ այսօր ասվում է. «Հակամարտությունը պետք է լուծվի Մինսկի խմբի շրջանակներում՝ համանախագահների մասնակցությամբ, իսկ մենք կընդունենք այդ որոշումը»: Չեմ կարծում, որ դա արդեն իսկ դիրքորոշում է»,-եզրափակել է Մամեդգուլիեւը: