ԵՄ-ն հարգում է Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի ինքնիշխան որոշումը, բայց չի հանդուրժի ոչ մի հնարավոր ճնշում Հայաստանի նկատմամբ: Այս մասին, հայտարարել է ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, հանդես գալով Երեւանում «Արեւելյան գործընկերության» շրջանակներում ոչ պաշտոնական երկխոսության ժամանակ:

«Ինձ հավաստիացրեցին, որ Հայաստանի վրա ճնշում չի գործադրվել: Ես իրավունք չունեմ դա վիճարկել: Միաժամանակ ես նշեցի, որ նմանատիպ բողոքներ հնչել են Եվրախորհրդարանում»,-ասել է Ֆյուլեն:

Նա նաեւ հիշեցրել է հայաստանյան քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ բռնությունների վերաբերյալ ԵՄ պատվիրակության հայտարարության մասին, որոնք անհանգստություն էին հայտնել Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման հետ կապված: «Մենք Հայաստանի իշխանություններին կոչ ենք անում պատասխանատվության ենթարկել օրինախախտներին»,-հայտարարել է Ֆյուլեն: