Նախքան Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին կարծիք հայտնելը, ես պետք է այցելեմ նաեւ Ադրբեջան, որպեսզի լսեմ երկրորդ կողմին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Հայաստանի ԱԺ խորհրդարանում ասուլիսի ժամանակ հայտարարեց Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Յուրգեն Կլիմկեն, ով արդեն ճանաչողական այցով եղել է Արցախում:

Կլիմկեի խոսքով՝ իր տպավորությունների մասին նա կպատմի հոկտեմբերի 9-ին, երբ ԵԱՀԿ դիտորդական առաքելության կազմում կայցելի Ադրբեջան: «Ղարաբաղում բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներից իմ տպավորությունն այսպիսին է. նրանք ներդնում են բոլոր ջանքերը, որպեսզի ապահովեն քաղաքացիների անվտանգությունը»:

Հարցին, թե ինչպես  վերաբերում նրան, որ Ղարաբաղ այցելած քաղաքական ու հասարակական գործիչները հայտնվում են «Ադրբեջանի սեւ ցուցակում», Կլիմկեն պատասխանեց. «Նրանք, որոնք վախեցնում են մարդկանց, որ նրանք կհայտնվեն «սեւ ցուցակում» կամ նրանց առջեւ կփակվի իրենց պետության դռները, վնասում են իրենք իրենց»: