Ֆրասիայից մի ուսանողուհի Անի-Սոֆի Կոշեվելուն Լոնդոնի Նորաձեւության շաբաթվա համար մի զգեստ է մշակել: Դրա առանձնահատկությունն այն է, որ զգեստը զարդարված է «Լեգո» կոնստրուկտորի հինգ հազար դետալներով, գրում է The Daily Star-ը:
Զգեստի հետ որպես աքսեսուար կա գլխարկ, որն ամբողջությամբ պատված է դետալներով, եւ արեւային ակնոց, թեւնոցներ եւ տարագույն կոնստրուկտորից պատրաստված պլատֆորմի վրա ամառային կոշիկներ: Այս մասին հաղորդում է «Lenta.ru»-ն:
Մեծ Բրիտանիայում Lego-ի PR-մենեջերը գովել է երիտասարդ դիզայների աշխատանքը եւ դա ընկերության փիլիսոփայության մարմնավորում կոչել: Նա զգեստի դիզայնը «հեքիաթային» է կոչել:
Լոնդոնում Նորաձեւության շաբաթը բացվում է սեպտեմբերի 13-ին: Դրան կմասնակցեն ավելի քան 70 դիզայներներ ամբողջ աշխարհից: Միջոցառումը կավարտվի սեպտեմբերի 17-ին:





























