Մեծ Բրիտանիայի կին թոշակառու Իվ Քոլդինը 86 տարեկան հասակում որոշել է մարմնի վրա տատու անել, գրում է The Daily Mirror-ը: Այն թոշակառու կնոջ մարմնի վրա նկարել է թոռնուհին, որը տատու-ստուդիա ունի:

26-ամյա թոռնուհի Բեքի Սանդերսոնի խոսքով՝  իր տատիկը մի քանի տարի շարունակ իրեն համոզել է տատու անել: Բեքին նշել է, որ ինքը սկզբում ընդդիմացել է, բայց ի վերջո, տատի մեջքին վարդ է տատու արել:

Բեքին պատմել է, որ տատիկը նկարը ցույց է տվել իր բոլոր ծանոթներին, հաղորդում է Lenta.ru-ն:

Իվ Քոլդինն այս առումով ռեկորդակիր չէ. Մի քանի տարի առաջ ամերիկուհի Միմի Ռոզեթալն իր մարմնի վրա առաջին տատուն արել է 99 տարեկան հասակում: 101 տարեկանում կինը արդեն 3-րդ տատուն ուներ: