Ղազախստանում Ուստ-Կամենագորսկում, քաղաքի 293-րդ տարեդարձի օրը մի քանի քանդակներ են տեղադրել, որոնցից ամենաանսովորը բնակիչների համար եղել է 3-մետրանոց լվացքասեղմակի քանդակը, հաղորդում է 24.kz հեռուստաալիքը:
Քանդակը ոչ բոլորին է դուր եկել: Տեղի բնակիչներից մեկը ենթադրել է, որ այն «մահացած տնային տնտեսուհու» է խորհրդանշում:
Բացի այդ, քաղաքի կենտրոնում մատանու եւ թեւնոցի, ինչպես նաեւ ղազախական ազգային պար պարող տղայի եւ աղջկա տեսքով քանդակներ են հայտնվել:





























