Մալայզիայում դատարանը Գերմանիայի քաղաքացի Բեբու Ակլո Բուրայմային մահապատժի է դատապարտել՝ նրան մեղավոր ճանաչելով թմրամիջոցների առեւտրի մեջ: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով նրա փաստաբանի հայտարարությունը:

Բուրայմային կախաղան պիտի բարձրացնեն: Ինքը՝ 40-ամյա տղամարդը, դատարանում չի ընդունել մեղադրանքը: Նա պնդել է, որ թմրանյութերով լի ճամպրուկն իրեն է տվել իր իրանցի ծանոթը: Այդ բեռը, իբր, նախատեսված էր իրանցու ընկերուհու համար, որը գտնվում է Մալայզիայում: Սակայն դատարանին այդ փաստարկները չեն համոզել, հաղորդում է The Star-ը:

Գերմանացին ձերբակալվել է Կուալա Լումբուրի օդանավակայանում 2011-ի սեպտեմբերի 22-ին: Նրա ճամպրուկում 1,5 կգ մետամֆետամին են գտել: Բույաման ծնունդով Տոգոյից է: