ԱՄՆ Մոնթանա նահանգում դատարանի առջեւ է կանգնել երիտասարդ կինը, որը իր հարսանիքից 8 օր անց ամուսնուն հրել է ժայռից: Պարզվել է, որ ամուսինը կասկած է հայտնել, թե արդյոք ճի՞շտ է վարվել՝ կյանքը կապելով այդ կնոջ հետ:
22-ամյա Ջորդան Գրեհեմին կալանավորել են սեպտեմբերի 9-ին, նրան սպանության մեղադրանք է առաջադրվել: Սպանությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ին: Ջորդանը խոստովանել է, որ վիճաբանության ժամանակ Գլեյշեր ազգային պարկում ամուսնուն ժայռից ցած է հրել, հաղորդում է Reuters-ը:
Ուսումնասիրելով գործի մանրամասները, դատավոր Ջերեմի Լինչը որոշել է երիտասարդ կնոջը տնային կալանքի ենթարկել: Նա պետք է գտնվի ծնողների խնամակալության տակ: Բացի այդ, երիտասարդ կինը ստիպված է լինելու էլեկտրոնային թեւնոց կրել, հաղորդում է Vesti.ru-ն:




























