Նրանք հետազոտել են քնի ապնոէ ունեցող 1000 հիվանդի ու 6000 առողջ մարդու: Փորձագետների խոսքով, քնի ապնոէով մարդիկ 1,67 անգամ ավելի հաճախ են բախվել գլաուկոմայի հետ, ինչը հարուցում է աչքի ճնշման բարձրացումը:
Խռմփոցը հարուցում է նաեւ կաթվածներ ու սրտային հիվանդություններ, քանի որ սեղմվում են քներակները, որոնք ուղեղին արյուն մատակարարող հիմնական անոթներն են: Դետրոյթի համալսարանի աշխատակիցները ենթադրում են, որ խռմփոցի ժամանակ ցնցումները վնասում են անոթները, ինչն էլ առաջ է բերում բորբոքում եւ նեղացում: Սա աթերոսկլերոզի առաջին փուլն է, հաղորդում է The Daily Mail-ը: Խռմփոցը հանգեցնում է զարկերակի ձգման ու անոթների պատերին գոյացությունների առաջացման:
Իր հերթին քնի պակասը քաղցկեղ է առաջացնում: Գիշերները վատ քնող տղամարդկանց մոտ երկու անգամ ավելի հաճախ են ախտորոշում «շագանակագեղձի քաղցկեղ», հաղորդում է MedDaily.ru-ն: Իսլանդական քաղցկեղի համայնքի ներկայացուցիչների խոսքով, քնի պակասը հանգեցնում է մելատոնին հորմոնի բաղադրության նվազման: Իսկ դա նպաստում է ուռուցքների առաջացմանը: Նրանց ճապոնացի գործընկերները հայտնաբերել են, որ գիշերը առավելագույնը 6 ժամ քնող կանայք առավել հաճախ են կրծքի քաղցկեղ ունենում, քան նրանք, ովքեր 7 ժամ են քնում:





























