Արեւմուտքում շատ երեխաների քնից առաջ մեկ բաժակ կաթ են տալիս՝ քաղցրաբլիթով, բայց բժիշկների պնդմամբ, երեկոյան ժամերին քաղցրի եւ կաթի համակցումը կարող է բազմաթիվ խնդիրներ առաջացնել: Դրանց շարքում են հոգնածությունը, աղիների խցանումը, կոկորդի ցավը, հարբուխը, հազը, գրում է The Daily Mail-ը:

Մանկական քիթ-կոկորդ-ականջի բժիշկ Ջուլի Վեյը նշում է, որ եթե երեխաները քաղցրաբլիթ են ուտում ու վրայից կաթ խմում, այդ մթերքները հետադարձ հայտնվում են ստամոքսում, կերակրափողում եւ կոկորդում՝ առաջ բերելով մրսածություն հիշեցնող սիմպտոմներ: Հնարավոր են նաեւ շնչառության հետ կապված խնդիրներ, գրում է MedDaily.ru-ն:

Երբ բժիշկը երեխաների ծնողներին խնդրել է հրաժարվել քաղցրից եւ կաթնամթերքից, միանգամից բոլոր այդ խնդիրները վերացել են: Ավելի լավ է քնից երկու ժամ առաջ երեխային մեկ բաժակ ջուր տալ, որի դեպքում երեք շաբաթ անց բոլոր սիմպտոմները վերանում են: