Բոստոն քաղաքի դաշնային դատախազությունը նոր մեղադրանքներ է ներկայացրել Ջոհար Ցարնաեւի համալսարանական երեք ընկերներին։

Ղազախստանցի ուսանողներ Ազամատ Տաժայակովի եւ Դիաս Կադիրբաեւի քրեական գործը միացվել է ԱՄՆ քաղաքացի Ռոբել Ֆիլիպոսի գործին։ Կադիրբաեւին եւ Տաժայակովին արդարադատությանը խոչընդոտելու եւ հանցանշանները վերացնելու շոուրջ պայմանավորվածության գալու մեղադրանք է ներկայացվել։ 

 Ֆիլիպոսին սուտ վկայության համար են մեղադրում։ Նա նախքան խոստովանելը, որ եղել է գլխավոր կասկածյալ Ջոհար Ցարնաեւի սենյակում  եւ այնտեղից տարել նրա իրերն ու նոթբուքը, երեք տարբեր վարկած էր ներկայացրել այն մասին, թե ինչ էր անում ապրիլի 18-ին։

Ըստ մեղադրող կողմի՝ ՀԴԲ-ի կողմից կասկածյալ  Ցարնաեւի լուսանկարների հրապարակումից հետո վերջինս Կադիրբաեւին հաղորդագրություն էր ուղարկել՝ խնդրելով ոչնչացնել իր սենյակի իրերը։ Ղազախստանցի ուսանողներին մինչեւ 25 տարվա ազատազրկում կամ ԱՄՆ-ից արտաքսում է սպառնում։ Երրորդ կասկածյալին մինչեւ 16 տարվա ազատազրկում է սպառնում, գրում է  NEWSru.com-ը։

Բոստոնի կենտրոնում ապրիլի 15-ին մարաթոնի եզրափակման օրը երկու պայթյուն էր որոտացել։ Երեք մարդ զոհվել, 260-ից ավելին վնասվածքներ էին ստացել։ Ահաբեկչություն գործելու մեջ կասկածվում են Ցարնաեւ եղբայրները՝ 26-ամյա Թամերլանը եւ 19-ամյա Ջոհարը։ Թամերլանը սպանվել էր ոստիկանության հետ փոխհրաձգության ընթացքում։ Ջոհարը հրազենային վերքեր էր ստացել եւ կալանավորվել։