Քոլորադո նահանգում վերջին 40 տարվա խոշորագույն ջրհեղեղի հետեւանքով Բոուլդեր շրջանի 172 բնակչի ճակատագիրն անհայտ է։

Պաշտոնական տվյալներով՝ ջրհեղեղի զոհ է դարձել չորս մարդ։

Ավելի քան չորս հազար մարդ տարհանվել է։ Արտաքին աշխարհից մեկուսացած է Լիոնս քաղաքի մոտ երկու հազար բնակիչ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Սեպտեմբերի 13-ին ԱՄՆ-ի նախագահը նահանգում արտակարգ դրություն էր հայտարարել։ Իշխանություններին հաջողվել էր ջրհեղեղի հետեւանքների վերացմանը ներգրավել ԱՄՆ-ի ազգային գվարդիան։  CNN-ը հայտնում է, որ արտակարգ իրավիճակների դեմ պայքարի FEMA գործակալությունը փրկարարական չորս ստորաբաժանում է ուղարկել Քոլորադո։

Ամենաշատը տուժել են Կոլորադոյի մայրաքաղաք Դենվերի եւ հարեւան  Վայոմինգ նահանգի միջեւ ընկած ժայռոտ սարերի լանջին տեղակայված բնակավայրերը։ Ջուրն ամբողջությամբ քանդել է մի քանի շինություններ, 50-ից ավելի շենք լուրջ վնաս է կրել։

NEWSru.com-ը հայտնում է, որ տարերային աղետը կարելի է համեմատել միայն ԱՄՆ-ի 1976 թ. ջրհեղեղի հետ։ Այն ժամանակ վնասը կազմել էր 85 մլն դոլար, Բոուլդերի մոտ 150 բնակիչներ զոհվել էին։