Գիտնականները անվանել են այն հինգ ախտանիշերը, որոնք ազդանշան են ուռուցաբաններին դիմելու անհրաժեշտության մասին, գրում է Պրավդան:

Առաջին հերթին մասնագետներին պետք է դիմել, եթե հանկարծակի մարմնի զանգվածը կտրուկ փոփոխվում է: Քաշը կարող է փոխվել նյութափոխանակության խանգարումից, որի օգնությամբ օրգանիզմը փորձում է պայքարել քաղցկեղի ուռուցքի առաջացման դեմ:

Երկրորդ ազդանշանը չանցնող թուլությունն ու անեմիան են, հաճախակի կրկնվող սրտխառնոցը: Դա կարող է պայմանավորված լինել ուռուցքի կողմից արտադրվող թունավոր նյութերի արյուն ներթափանցմամբ:

Երրորդ ախտանիշը մաշկային ծածկությի վատթարացումն է: Մաշկը կարող է կտրուկ խամրել, ավելի փխրուն դառնալ ու պատվել բծերով:

Չորրորդ պատճառը, որը պետք է ստիպի դիմել բժշկի, մարմնի ջերմաստիճանի մշտական ոչ այնքան բարձր վիճակն է: Այդպես օրգանիզմը փորձում է պայքարել իմուն համակարգի ծանրաբեռնվածության դեմ:

Վերջին հանգամանքը անընդհատ ու մշտական անհարմար զգացողությունն է ցանկացած հատվածում: Այս ամենի առկայությունը մասնագետների կարծիքով վկայում է քաղցկեղի առկայության կամ դրա առաջացման միտումի մասին: