Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մահմեդական Նովրուզ Բայրամ տոնը հայտարարել է համազգային տոն: Այդ մասին, ինչպես հաղորդում է Գրուզիա Online-ը, Սահակաշվիլին հայտարարել է Մառնեուլում, որտեղ ժամանել էր՝ շնորհավորելու տեղական ադրբեջանցիներին՝ գարնան գալստյան տոնի կապակցությամբ:
«Այդ որոշումը կայացվել է Վրաստանի կառավարության անունից եւ վկայում է, որ Վրաստանի բոլոր քաղաքացիները ընդհանուր պետության ներկայացուցիչներ են, մեր ուրախությունն ընդհանուր է, եւ տխրությունն էլ պետք է ընդհանուր լինի»,- ասել է Վրաստանի նախագահը:
Նրա խոսքով, վրացի եւ ադրբեջանցի ժողովուրդները դարերի ընթացքում եղբայրական ժողովուրդներ են եղել, եւ այսօր ադրբեջանցիները կանգնած են վրացիների կողքին. «Մենք միասին կհաղթենք եւ անհրաժեշտ արդյունքի կհասնենք», ասել է Վրաստանի նախագահը։
Բացի այդ, Սահակաշվիլին Վրաստանի պատվավոր քաղաքացու կոչում է տվել ադրբեջանական խորհրդարանի պատգամավոր Գանիրա Փաշաեւային. «Նա իմ անձնական ընկերն է, եւ ես հպարտ եմ դրա համար», ասել է նա նախագահը:



























