ԵՄ կենտրոնում երեքշաբթի` հոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել ԵՄ ավտոբուսի երկրորդ շրջայցի վիճակախաղի պաշտոնական մրցանակների վիճակահանությունը: Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրկ Լորենցը հանել է հաջողակ հաղթողների անունները:

Վիճակախաղի մասնակիցները Եվրոպական միության ու անդամ երկրների մասին հարցաշար էին լրացրել: Գեղարքունիքի եւ Արարատի մարզեր ԵՄ ավտոբուսի երկրորդ շրջայցի ընթացքում 629 մարդ մասնակցել է վիճակախաղին: 101 մարդ ճիշտ էր պատասխանել բոլոր ութ հարցերին, մեկ սխալ եւ յոթ ճիշտ պատասխաններ էին տվել 72-ը:

Գլխավոր մրցանակ ստացել է Արամ Գեւորգյանը, րո ներկա դրությամբ գործազուրկ է, երկրորդ մրցանակը ստացել է Գեղեցիկ Շաբոյանը եւ երրորդ մրցանակին արժանացել է թոշակառու Սոֆիկ Մուսոյանը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալի խոսքերով, Եվրոպական միությունը ցանկանում է հնարավորինս շատ մարդկանց հասանելի լինել: «Մարզեր ԵՄ ավտոբուսի շրջայցերը հենց այդ նպատակին են ծառայում», ասաց Դիրկ Լորենցը: Նա ավելացրել է. «Մենք փորձում ենք հետաքրքրական եւ գրավիչ ուղիներ գտնել մարդկանց տեղեկացնելու, թե ինչ է անում ԵՄ-ը Հայաստանում, եւ այդ ուղիներից մեկն էլ վիճակախաղն է»:

Գլխավոր մրցանակը Եվրոպական միության եւ ԵՄ կենտրոնի լոգոներով շապիկ է, երկրորդ մրցանակը Եվրոպական միության եւ ԵՄ կենտրոնի լոգոներով անձրեւանոց է, երրորդ մրցանակը Եվրոպական միության եւ ԵՄ կենտրոնի լոգոներով բաժակ` յուրաքանչյուրն իր պայուսակով:

ԵՄ Կենտրոնը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը` Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» ծրագրիհիմնական բաղկացուցիչն է, որի նպատակը Հայաստանում ԵՄ զարգացման համագործակցության մասին իրազեկվածության բարձրացումն է եւ աջակցությունը Եվրոպական միության մասին կրթությանը: Կենտրոնի կայքէջը Հայաստանի հետ ԵՄ-ի համագործակցության դարպաս է։ Ծրագրի տեւողությունը երկու տարի է։