Պայթյունը տեղի է ունեցել Վիետնամի հյուսիսում հրանյութեր արտադրող ֆաբրիկայում: Պայթյունի հետեւանքով զոհվել է 24 մարդ, ավելի քան 20-ը տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել: Իրավապահ մարմինների տեղեկությունների համաձայն՝ 16 զոհի ինքնությունը պարզվել է:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», ֆաբրիկայում աշխատում էր մոտ 300 մարդ՝ մեծամասամբ կանայք: Պայթունի ալիքը վնասել է նաեւ հարեւան տները:

Տեղի մոտ 2000 բնակիչներ տեղահանվել էր: Մեծ մասն արդեն վերադարձել է իր տուն: