Շվեդիայում կիսամերկ տղամարդը տրասպորտային կոլապսի պատճառ է դարձել: Նրա պատճառով ստիպված են եղել դադարեցնել գնացքների ու տրամվայների երթեւեկությունը, գրում է  The Local-ը:

Միայն ներքնահագուստով տղամարդը շրջում էր երկաթգծով: Նրան նկատել են տեղի բնակիչները ու դիմել են ոստիկանություն: Իրավապահ մարմինների աշխատակիցները դեպքի վայր են ուղարկել են ոչ միայն որոնողական ջոկատ, այլ նաեւ ուղղաթիռ, որը նույնպես փնտրում էր ցուցադրության հեղինակին: Գործողության ժամանակ գնացքների ու տրամվայների երթեւեկությունը դադարեցվել է, հաղորդում է ՌԲԿ-ն:

Որոնումները հաջողությամբ չեն պսակվել. Տղամարդուն հայտնաբերել ու ձերբակալել չի հաջողվել: Դրանից հետո տրասպորտային շարժումը վերականգնվել է: