Եվրոպայի ամենախոշոր դդումն աճեցվել է Գերմանիայում, ինչը հաստատել է Լյուդվիգսբուրգ քաղաքի ամենամյա գյուղատնտեսական փառատոնի ժյուրին, հայտնում է ԴՊԱ գործակալությունը:
Սաքսոնիայից հողագործ Ռայներ Հանշմանը 790 կգ-անոց դդում է աճեցրել: Սակայն մասնակցության հայտը ներկայացնելուց եւ մեկ շաբաթ մրցույթին սպասելուց հետո հսկա դդումը 3,5 կգ քաշ է կորցրել, ինչը նրան չի խանգարել դառնալ միջոցառման հաղթող:
Այս լուրը հատկապես ուրախալի էր գերմանացիների համար, քանի որ, ըստ կազմակերպիչների, դդումների մրցաշարի գոյության ընթացքում Գերմանիայի բնակիչները միայն մեկ անգամ էին հաղթել: Այս տարի մրցութային բոլոր տեղերը Գերմայիայի քաղաքացիներ են զբաղեցրել: Այսպես, քաշով երկրորդ դդումը (760,5 կգ) աճեցվել էր Գեսենում, իսկ 693 կգ բանջարեղեն աճեցրած «բրոնզ» ստացած գյուղացիներն ապրում են Բադեն Վյուրտենբերգում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Բանջարեղենն աճեցնողները չեն շտապում բացահայտել իրենց գաղտնիքները: Նոյեմբերի 3-ին հանդիսավոր միջավայրում դդումը կկտրեն եւ դուրս կբերեն սերմերը, որոնք հետագայում էլ հնարավորություն կտան ավելի մեծ կշռով բանջարեղեն աճեցնել:





























