Բրիտանական մայրաքաղաքում մի տղամարդու են ձերբակալել, որը փորձել է ներխուժել Բուքինգհեմյան պալատ՝ Եղիսաբեթ երկրորդի նստավայր: Ինչպես «Սքայ նույս» հեռուստաալիքն է հաղորդել, տղամարդը զինված է եղել դանակով, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր որ Լոնդոնում սեպտեմբերի երկուսին ձերբակալվել է երկու տղամարդ, որոնցից մեկն ապօրինաբար ներխուժել էր Բուքինգհեմյան պալատ: Երկրորդ տղամարդուն ձերբակալել են պալատի տարածքից դուրս՝ դավադրության եւ կողոպուտ կատարելու փորձի կասկածանքով: Միջադեպի ժամանակ թագավորական ընտանիքի անդամներն այնտեղ չեն եղել:





























