Սիրիայում կառավարական ուժերի դեմ պայքարի անվան տակ անմարդկային վայրագություններով հայտնի «Ալ-Կաիդայի» թեւ հանդիսացող «Իրաքում եւ Շամում իսլամական պետություն» խմբավորումը Թուրքիայի երիտասարդությանը աֆիշով է կոչ արել միանալ իրենց։
Թուրքական BirGun կայքի փոխանցմամբ՝ Սիրիայում կառավարական ուժերի դեմ պատերազմող ահաբեկչական «Ալ-Կաիդայի» Իրաքում եւ Շամում իսլամական պետություն» խմբավորումը Թուրքիայի երիտասարդներին իրենց միանալու համար աֆիշ է պատրաստել, որի վրա պատկերված է զինյալ եւ գրված է «Միացեք Շամի բանակին»։
Նշենք, որ Թուրքիայի հարավ-արեւելյան հատվածներից մեծ թվով երիտասարդների են տարել Սիրիա։ Նշվում է, որ Թուրքիայից բերված երիտասարդներին ռազմա-կրոնական պատաստությունից հետո ուղարկում են կռվելու Սիրիայի կառավարական զորքերի դեմ։





























