Ավստրալիայի հայկական երիտասարդական ֆեդերացիան կազմակերպում է քյաբաբ-երեկույթ, որի միջոցները կուղղվեն Սիրիայի հայ համայնքի աջակցության համատեղ կոմիտե:

Բացի մուտքի տոմսից, որն արժե 10 դոլար, այցելուները պետք է իրենց հետ երկու տուփ պահածոյացված ուտելիք բերեն: Ուտելիքը կուղարկեն Փրկության բանակ, իսկ տոմսերից ստացված գումարը կծառայի սիրիահայերի օգնությանը, հաղորդում է armenia.com.au կայքը:

«Միջոցառման նպատակն  է օգնություն ցուցաբերել Ավստրալիայում գտնվող կարիքավորներին, ինչպես նաեւ Սիրիայում գտնվող մեր հայ քույերին ու եղբայրներին»,- հայտարարել է Ավստրալիայի հայկական երիտասարդական դաշնության նախագահ Նիկոլ Թումանը: