Նուռը կարող է մաքրել զարկերակները՝ մաքրելով ճարպը եւ արագեցնելով արյան հոսքը, նշում է The Times of India-ն: Նռան մեջ առկա են հակաօքսիդանտներ, պոլիֆենոլներ, որոնք մաքրում են ճարպային կուտակումները: Բացի այդ պոլիֆենոլները օգնում են անոթներին լայնանալ ու նեղանալ, որպեսզի ապավեն կարգավորված հոսքը:
Միացությունները փրկում են անոթները կարծրացումից, որը սպառնում է սրտի կաթվածով: Բացի այդ մի շարք հետազոտություններ վկայում են, որ նուռը կանխում է կրծքի քաղցկեղը, ընդ որում՝ չազդելով առոջության վրա: Ինչպես նաեւ դրանք նվազեցնում են ցածր խտությամբ լիպոպրոտեինների մակարդակը(«վնասակար խոլեստերին») եւ բարձրացնում են բարձր խտությամբ լիպոպրոտեինների մակարդակը, հաղորդում է MedDaily.ru-ն:
Դրանք հատկապես օգտակար են արյան բարձր ճնշում ունեցողների համար, քանի որ այն իջեցնում են: Իսկ նռան հյութը օգտակար է ատամների համար, քանի որ կանխում է փառի առաջացումը, իսկ ակտիվ մարդկանց մոտ նուռը դադարեցնում է աճառային շերտի քայքայումը, ինչը սպառնում է ոչ միայն ծերերին, այլ նաեւ մարզիկներին:





























