Մոլդովայի ոստիկանության ծանր հանցանքների բաժնի պետ Ռուսլան Սահակյանը բողոքել է, որ ղեկավարությունն իրեն ճնշում է իր հայկական ծագման պատճառով:
Նրա խոսքով՝ երբ նախորդ տարի ինքն այլ պաշտոն ուներ, իրեն սեփական աշխատատեղ չեն տվել, ինչպես նաեւ արգելել են մուտք գործել գործընկերների որոշ առանձնասենյակներ: Բացի այդ, նրան արձակուրդային չեն վճարել, գրում է «Կոմերսանտ- MD»-ն:
Այդ ամենը նա գնահատում է որպես ամենաիսկական խտրականություն: Նա փորձել է պաշտպանել իր իրավունքները, սակայն ի պատասխան լսել է. «Թողեք Ձեր այդ հայկական տարբերակները»:





























