Մինսկի №13 գիմնազիայի մաթեմատիկայի ուսուցչուհուն ձերբակալել են հասարակաց տուն ունենալու կասկածանքով:

Իրավապահների տվյալներով՝ հաստատությունը գործել է 2007թ-ից, այնտեղ աշխատել են բազմաթիվ մարմնավաճառներ՝ հիմնականում Բելառուսիայից, Ուկրաինայից: Բացի ուսուցչուհուց, ձերբակալվել են եւս երկու կանայք եւ մեկ տղամարդ:

Ինչպես գրում է «Եժեդնեւնիկը», տեղեկություններն այն մասին, արդյոք գիմնազիայի աշակերտուհիները եւս հայտնվել են հասարակաց տանը, չեն հրապարակվում, քանի որ դա կարող է նրանց շահերին հակասել: Սակայ հայտնի է, որ ուսուցչուհին սերտորեն համագործակցել է բարձր դասարանների աշակերտուհիների հետ՝ տարբեր միջոցառումներ կազմակերպելով, այդ թվում՝ արտադասարանային:

Մինսկի №13 գիմնազիան լավագույններից  է մայրաքաղաքում, գրում է պարբերականը: