Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքից Հոնգկոնգ ուղեւորվող թիվ 982 ուղերթի բեռնատար օդանավը կատվի պատճառով չի կարողացել օդ բարձրանալ: Կենդանին բարձրացել է օդանավ եւ քնել օդաչուի նստարանի տակ: Երբ օդաչուն միացրել է շարժիչը, կատուն այնպես է վախեցել տուրբինի ձայնից, որ թռել է օդաչուի գիրկը: Վերջինս որոշել է հետաձգել չվերթը:
NEWSru Israel-ը հայտնում է, որ անվտանգության աշխատակիցները ստուգել են օդանավը, բայց կատվին այդպես էլ չեն կարողացել գտնել:





























