Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 17-ին, Հաագա քաղաքում հանդիպում է ունեցել Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մի խումբ անդամների հետ եւ քննարկել Նիդերլանդներ-Արցախ խորհրդարանական կապերի զարգացմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Բակո Սահակյանը նշել է, որ պաշտոնական Ստեփանակերտը շահագրգռված է Նիդերլանդների հետ հարաբերությունների զարգացմամբ` նշելով որ դրա համար առկա են խոստումնալից հեռանկարներ:

Նույն օրը, Բակո Սահակյանը հանդիպել է Նիդերլանդների հայ համայնքի ղեկավարության հետ եւ  

 Հանդիպման ընթացքում քննարկվել են Նիդերլանդների հայ համայնքի եւ Արցախի միջեւ կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Նիդերլանդների հայ համայքին Արցախին ցուցաբերած աջակցության համար` նշելով, որ ակնկալում է մեր հայրենակիցների ակտիվ մասնակցությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2013թ. հեռուստամարաթոնին եւ Արցախում իրականացվող ծրագրերին: 

Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար, Նիդերլանդներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, պաշտոնատար այլ անձինք: