Ծերացման եւ սննդի ուսումնասիրման ամերիկյան կենտրոնի մասնագետները պարզել են, որ ածխաջրերով հագեցած ալյուրով պատրաստված սննդամթերքը սպառնում է ոչ միայն գիրությամբ: Քաղցրաբլիթների նկատմամբ սերը կարող է հանգեցնել նաեւ տեսողության վատթարացման, հաղորդում է Raut.ru-ն:
Լայնածավալ հետազոտության ընթացքում գիտնականները մանրամասն ուսումնասիրել են 4 հազար կամավորների սնվելու սովորությունների մասին տվյալները: Հայտնի է դարձել, որ եթե սննդակարգը պարունակում է շատ քաղցրեղեն, դրանից մեծանում է գործընթացների ռիսկը,, որոնք հանգեցնում են տեսողության վատթարացման: Նման մթերքների շարքում են հացը, բլիթները, բրինձը, մակարոնը եւ այլն:
Բնականաբար, այս ամենը չի կարող չանդրադառնալ մարդու հոգեկան աշխարհի վրա, տուժում է նրա աշխատունակությունը, իսկ որոշ մասնագիտությունների դեպքում մարդը դառնում է անգործունակ:





























