Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է տեղեկատվություն 2013թ.-ին երրորդ եռամսյակի նվազագույն սպառողական զամբյուղի վերաբերյալ: «Զամբյուղի» արժեքը հաշվարկված է «փաստացի սպառողական զամբյուղի վրա, որը ստացվում է 2009թ.-ին 7872 տնային տնտեսությունների կենսամակարդակի ինտեգրացված ուսումնասիրման» արդյունքում:
Ընդհանուր առմամբ, համաձայն «ինտեգրացված» ուսումնասիրության, մսի ու մսամթերքի օրական պահանջարկը կազմում է մեկ շնչի համար միջինը 48,3 գրամ, կամ տարեկան 17,6 կգ: Հիշեցենքնմ որ խորհրդային վիճակագրության համաձայն 80-ական թվականներին այդ ցուցանիշը Հայաստանում տարեկան 40 կգ-ն գերազանցում էր: Եթե անգամ ցուցանիշը ուռճացված է, միեւնույն է ներկայի համեմատ միեւնույնն է մեծ է:
Մյուս կարեւոր պահն այն է, որ վիճակագրության համաձայն, ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերի ամիսներին տավարի, խոզի, ու թռչունի միս ռեսուրսները կազմել են 61 հազար տոննա՝ կամ օրական մեկ շնչի համար 75 գրամ: Սա մեկուկես անգամ գերազանցում է «զամբյուղի» ցուցանիշը: Նշենք, որ հաշվի չի առնվել մսամթերքը՝ ինչպես տեղական արտադրության, այնպես էլ ներկրվող:
Մյուսը ձուկն է: Այս մթերիք ռեսուրսները մեկ շնչի համար կազմել են 6,7 գրամ, մինչ դեռ «զամբյուղում» նախատեսված է 2,5 գրամ: Այսինքն, նույնիսկ առանց պահածոյացված ձկան, ցուցանիշը կրկնակի անգամ գերազանցում է «զամբյուղին»:
Առաջին հայացքից տարբերությունը չնչին է: Սակայն ամսական գրամները զգալի արդյունք են դառնում: Եթե մսի ու մսամթերքի պաշտոնական ցուցանիշը փոխարինենք մեր տվյալներով, ապա մթերէի արժեքն անմիջապես կավելանա 1500 դրամով: Հիշեցնենք, որ երշիկեղենը հաշվի առնված չէ, ու դա ավելի է բարձրացնում ինքնարժեքը:
Ոչ ալկոհոլային խմիչքների շարքում օրական չափաբաժինը կազմում է 4,2 գրամ մեկ շնչի համար: Այսինքն, ընտանիքի համար ամսում կես լտրանոց շշից էլ քիչ…
Իսկա ահա հացն ու հացամթերքը կզարմացնի եվրոպացու երեւակայությունը ՝ օրական 461,1 գրամ: Նշենք, որ այս մթերքն ապահովում է օրական էներգիայի 60 տոկոսը, իսկ մթերային հաշվարկում ցածր դիրքում է՝ մոտ 32 տոկոս:
Հասկանալի է, որ կրճատված չափաբաժինները թույլ են տալիս նվազեցնել սպառողական զամբյուղի արժեքը: Այդ կերպ երկրում կրճատվում է աղքատության ցուցանիշը: Հստակ է նաեւ, որ ուսումնասիրվող ընտանիքների շարքում ապահոված ներկայացուցիչներն են: Այնպես որ «զամբյուղն» արտացոլում է մեր հասարակության մյուս բեւեռի կենսամակարդակը:
Ամփոփման մեջ նշենք, որ նման «զամբյուղները» մշակվում են Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ: Բնականաբար, «զարգացող» երկրների համար նման երեւույթները հասարակության բուռն զայրույթը կհարուցեին: Իսկ ՀԲ-ի նման ցուցանիշները նպաստում են նույն այդ «զարգացող» երկրներում «աղքատության մակարդակի» ցուցանիշներին…
Սմբատ Գրիգորյան





























