Համաշխարհային բանկի եւ ՄԱԿ-ի համատեղ հաշվետվության մեջ նշվում է, որ Աֆրիկյան Եղջյուրի մոտ նավեր առեւանգած Սոմալիի ծովահենները 2005-2012թթ. կարողացել են ստանալ 400 միլիոն դոլար ավար:
Յոթ տարում ծովահենները կարողացել են զավթել 179 նավ, որոնք աֆրիկյան ափերի երկայնքով շարժվել են Ադենի նեղուցով եւ Հնդակական օվկիանոսով, հայտնում է ՎԶԳԼՅԱԴ-ը:
Բացի հանցախմբերի ղեկավարներից, փողերի մեծ մասը ստանում են նաեւ «ծովահենային բիզնեսի ներդրողները», որոնք չեն մասնակցում հարձակումներին: Ընդ որում՝ շարքային ծովահենները մեկ հաջող հարձակման դիմաց ստանում են 30000 -75000 դոլար, որը փրկագնի գումարի ընդամենը 0,01% -00,25% -ն է:





























