CCTV-ին մի տեսագրություն է տարածել, որում երևում է` ինչպես են գողերը Անգլիայում Արեւմտյան Յորքշիրի փողոցներից մեկում հարձակվում կին փաստաբանի վրա և նրանից պահանջում իրենց հանձնել իր BMW մակնիշի սպորտային մեքենայի բանալիները:
Փաստաբան Հելեն Քրոքեթը աշխատանքից վերադառնում էր տուն, երբ երկու գողերը հարձակվել են նրա վրա: Գողերը պահանջել են նրա պայուսակը, բայց Հելենը հրաժարվել էպայուսակը նրանց հանձնել: Գողերը հրել են Հելենին, գցել գետնին, շարունակաբար հարվածել, քարշ տվել փողոցով, ձեռքից խլել պայուսակն ու վերցրել մեքենայի բանալիները:
Փաստաբանը կարողացել է փրկվել, երբ գողերը տեսնելով փողոցով անցնող մեքենա, արագ հեռացել են և իրենց հետ տարել BMW-ի բանալիները:





























