Էներգետիկայի հարցերով Եվրամիության կոմիսար Գյունտեր Օտտինգերը չի համարում, որ ԵՄ դիրքորոշումը հայկական ԱԵԿ վերաբերյալ երկրի ղեկավարության վերջին որոշումներից հետո փոփոխության կենթարկվի:«Հայաստանն անկախ պետություն է: Որոշումները կայացնում է կառավարությունը, եւ մենք պետք է լինենք օբյեկտիվ ու հարգենք ամեն տեսակ որոշում»,- հայտարարել է եվրակոմիսարը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցերին: 

Նրա խոսքով՝ Հայաստանը ԵՄ հարեւանն է ու նրանց միջեւ գոյություն ունեն քաղաքական, տնտեսական կապեր: ինչ վերաբերում է էներգետիկ բնագավառում կապերին, Օտտինգերը հավելել է, որ անհրաժեշտ է անվտանգության ընդհանուր ընկալման հասնել:Գյունտեր Օտտինգերն ընդգծել է, որ, հնարավոր է, ԵՄ փորձը Հայաստանի համար լավ խորհորրդ կծառայի: