Նեշվիլ քաղաքում երկու կատու դարձել են հսկայական գումարի ու 400 քառակուսի մետր մակերեսով տան երջանիկ ժառանգներ են դարձել: Չնայած նրան, որ տերը մահացել է, Ֆրիսկոն ու Ջեյքն այժմ միանշանակ քաղցած չեն մն, հաղորդում է Breitbart News-ը:

Կատուների հանգուցյալ տեր Լեոն Շեփարդը իր սիրելի կատուներին է ժառանգել հսկայական առանձնատուն ու 250 հազար դոլար: Գումարը, ենթադրաբար, կծախսվի տունը պահելու ու կենդանիներին խնամելու համար, հաղորդում է Russia Today-ը:

Շեփարդը, ով հարեւանների խոսքով շատ էր սիրում իր կատուներին, մահացել է 79 տարեկան հասակում: Փաստաբան Ռենդի Ֆիշմանը մեկնաբանելով կտակը՝ հայտարարել է, որ հանգուցյալի նման կամքը միանգամայն օրինական է:

Շեփարդը հինգ երեխա ունի, սակայն, կտակի համաձայն, ժառանգությունը կփոխանցվի նրան միայն Ֆրիսկո կատվի մահից հետո: Ընդ որում Ջեյքին պետք է տեղափոխեն իր համար բարենպաստ պայմաններով մի վայր: Կատուների սիրահարի ընտանիքը հրաժարվել է մեկնաբանել այս իրավիճակը:

Այսօր ԱՄՆ-ում հաշվում են մոտ ավելի քան միլիոն կտակներ, որտեղ հիշատակվում են տնային կենդանիների անուններ: