Հարավաֆրիկյան Ազատ պետություն նահանգում այսօր ավարտվել է կեռասի ամենամյա փառատոնը, որը պարբերաբար անցկացվում է 1968թ.-ից ի վեր:
Երկու օրվա ընթացքում միջոցառմանը մասնակցել է 25 000 մարդ: Նրանք շրջանին ընդհանուր առմամբ թողել են 45 մլն ռանդ (4,5 մլն դոլար): Սա ներառում է հյուրանոցներ, ռեստորաններ ու, բնականաբար, կեռաս:
Միջոցառման մայրաքաղաքը 11 հազար մարդ բնակչություն ունեցող փոքրիկ Ֆիկսբուրգ քաղաքն է Լեսոտո պետության հետ սահմանին: Քաղաքում բավական թվով հյուրանոցներ չկան, ուստի այցելուները բնակվում են 100 կմ շառավղով, հետո միջոցառման համար հավաքվում են: Այն տեղի է ունենում ամֆիթատրոն հիշեցնող լեռան լանջերին, որտեղ մեծ վրաններ կան ու տեղադրված է բեմ: Այստեղ առաջարկում են կարմիր ու դեղին կեռաս տարբեր ֆերմաներից, մուրաբա ու այլ տեսակ արադրանք: Ցանկացողները կարող են այցելել մոտակա ֆերմաներ ու փոքր վարձատրության դիմաց ինքնուրույն բերք հավաքել, փորձել մրգի տարբեր տեսակներ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ազատ պետությունում են արտադրում ՀԱՀ-ում ողջ կեռասի 80 տոկոսը: Հավաքը շարունակվում է մինչեւ դեկտեմբերի 10-ը: Այժմ նահանգում 500 հեկտար տնկիներ կան, որոնցից յուրաքանչյուրը տարեկան միջինը 10 տոննա կեռաս է տալիս:





























