Նվազագույնը 12 մարդ սպանվել է նիգերիական Բորնո գյուղում գրոհային իսլամիստների հարձակման ժամանակ, հաղորդում է տեղի ոստիկանությունը:

Ականատեսները պատմել  են, որ մոտ 30 զինված մարդիկ մոտոցիկլերով ու պիկապներով ներխուժել են Սանդիա գյուղ: Նրանց խոսքով՝ հարձակվողները իսլամիստական «Բոկո Հարամ» խմբավորման անդամներ են եղել: Գրոհայինները համարել են, որ գյուղի բնակիչները համագործակցել են անվտանգության կառավարական ուժերի հետ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Հարձակման մասին հայտնի է դարձել միայն այժմ, քանի որ բջջային կապն ընդատվել է, իսկ գյուղացիները ստիպված են եղել ոտքով մոտ 100 կմ քայել նահանգի մայրաքաղաք Մայդուգուրի հասնելու համար: