NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է Անվտանգության խնդիրների հետազոտման կենտրոնում միջնորդական ջանքերի աջակցության հարցերով ծրագրի աշխատակից Աննա Հես Սարգսյանի հոդվածը, որը հրապարակվել է Ցյուրիում Շվեյցարական դաշնային տխնոլոգիական ինստիտուտի «The International Relations and Security Network»(ISN) նախագծի կայքում:
Վերջին երկու տասնամյակում քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում կիրառել են նույն սահմանափակ միջոցառումները: Կարծիք կա, որ ամեն հնարավոր բան արվել է: Բազմաթիվ բառերի միավորումը, ինչպես օրինակ «փակուղի», «մեռած կետ», «սառեցված», «դանդաղ եռացող կոնֆլիկտ», արդեն հոգնեցրել է հակամարտող կողմերին ու արտաքին դիտորդներին:Այնուամենայնից, երկարաձգվող հակամարտություններում փոփոխությունները պատուհան են բացում խաղաղ գործընթացների առաջընթացի համար: Մի՞թե ղարաբաղյան հակամարտությունում նման քայլ կարող է հանդիսանալ Հայաստանի որոշումը անդամակցել Մաքսային միությանը:Հայաստանի ՄՄ անդակցության հետ կապված բազմաթիվ հարցերի շարքում նաեւ այն է, թե ինչպե՞ս սա կարող է ազդել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման վրա:
Հաշվի առնելով Հայաստանի ու Ռուսաստանի սերտ ռազմաքաղաքական դաշինքն ու Ռուսաստանի դերը Մինսկի խմբում, ինչպե՞ս կարող է սերտ կապը Ռուսաստանի հետ ազդել միջնորդության ընթացիկ ձեւաչափի վրա: Սա իր հերթին մի շարք կարեւոր հարցերի տեղիք է տալիս:Ի՞նչ նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի համար Հայաստանի անդամակցությունը: Արդյո՞ք դե ֆակտո կանդամակցի ԼՂՀ-ն, թե՞ Հայաստանի հետ կունենա մաքսային սահման: Արդյո՞ք Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին թույլ է տալիս Լեռնային Ղարաբաղին հայտնվել դրա «պաշտպանության ներքո»: Եթե այո, ապա Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունները հեռավոր ապագայի հարց են: Ստատուս քվոյի պահպանումը կնշանակի խաղաղ գործընթացի ներկա անորոշ վիճակի պաշտպանություն:
Ամեն դեպքում, դժվար է պատկերացնել, որ Ադրբեջանը կհամաձայն դե ֆակտո ճանաչել ղարաբաղյան հակամարտության նման կարգավորում: Այստեղից մեկ այլ հարց է ծագում:Արդյո՞ք Ադրբեջանն անկախ ամեն ինչից կքննարկի Մաքսային միության անդամակցության հարցը: Թվում է, այս տարբերակը շատ հեռու է իրականությունից: Եթե երբեւէ դա տեղի ունենա, ապա միայն Ռուսաստանի կողմից քաղաքական ճնշման հետեւանքով ու ոչ մի դեպքում քաղաքական նկատառումներից ելնելով: Դեռ կտեսնենք, ինչի կհանգեցնի այս տեսակ համաձայնությունը:Ամեն դեպքում, եթե Հայաստանն ու Ադրբեջանը անդամակցեն Մաքսային միությանը, ապա ղարաբաղյան համակարտությունը կդառնա Ռուսաստանի ներքին խնդիր կամ Եվրասիական միության ապագայի որոշիչ հանգամանք: Սա, հավանաբար, ընթացիկ միջազգային պաշտոնական միջնորդության ջանքերն անիմաստ դարձնի:
Ստացվում է, որ նույնիսկ այս հարցերին պատասխաններ չունենալու դեպքում կարող են վստահությամբ ենթադրել, որ Հայաստանի հանրավոր անդամակցությունը Մաքսային միությանը չի տրամադրի անհրաժեշտ պատուհանը ԵԱՀԿ գլխավորությամբ միջնորդական գործընթացին: Սա վկայում է Հարավային Կովկասում Ռուսաստանի ունեցած հավակնությունների մասին ու Հայաստանի անկարողության մասին վարել համակարգված արտաքին քաղաքականություն, ինչի մասին այդքան խոսվում էր: Այնուամենայնիվ, փոխարենը հարուցել միջազգային հասարակության անտարբերությանը Լեռնային Ղարաբաղի հանդեպ, սա պետք է կոչ հանդիսանա մասնագետների համար լինել ավելի ուշադիր ու ստեղծագործ հակամարտությունների լուծման գործում:





























