NEWS.am-ը հատվածներ է ներկայացնում «Insider Online» կայքում հրապարակված հոդվածից, որի հեղինակներն են «Ժառանգություն» հիմնադրամի Միջազգային առեւտրի ու տնտեսության կենտրոնի տնտեսական ազատության հարցերով գիտաշխատող Ջեյմս Ռոբերթսը, Դուգլաս եւ Սարա Էլիսոնների անվան արտաքին քաղաքական հետազոտությունների կենտրոնի ռուսական ու եվրասիական ուսումնասիրությունների եւ միջազգային էներգետիկ քաղաքականության հարցերով ավագ գիտաշխատող Արիել Քոենան եւ Քալիֆորնիա նահանգի համալսարանում ազգային անվտանգության հետազոտությունների ասպիրանտ Ջոնաթան Բլեյսդելը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով ժամանակին ԽՍՀՄ փլուզումն անվանեց «դարի աշխարհաքաղաքական մեծագույն աղետ», ձգտում է տնտեսական ու քաղաքական միավորումների շնորհիվ վերականգնել Ռուսաստանի ազդեցությունը, ինչը նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւն անվանում էր «բացառիկ շահերի ոլորտ»: Մոսկվան նաեւ ձգտում է հետխորհրդային միջավայրում վերջ դնել ԱՄՆ-ի, Եվրոպական միության, Չինաստանի ու տրանսազգային իսլամիզմի ազդեցության աճին:
Այս նպատակին է ծառայում Ռուսաստանի գլխավորած Եվրասիական միությունը: Այն ժամանակ, երբ Ադրբեջանն արդեն նախկինում հրաժարվել էր ԵՄ անդամակցությունից, Հայաստանի համար իրավիճակն ավելի բարդ է, իսկ նրա տարածքում տեղակայված են ռեւսական զորքեր: Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ու նրա եվրոպամետ դեմոկրատական շարժումը կտրուկ կորցրեց ազդեցությունը: Ներքին գործերի նախկին նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին ու Գեորգի Մարգվելաշվիլին դարձան երկրի վարչապետն ու նախագահը: Նրանք համարվում են նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետնորդներ, ով միլիարդատիրոջ իր ունեցվածքը ստեղծել է Ռուսաստանում: Հարավային Կովկասի երեք պետությունների ազգային շահերի թվում է սեփական ինքնիշխանության ու անկախության պահպանումը, Ռուսաստանի ազդեցության մերժումն ու հանուն անվտանգության, տնտեսական ազատության, սեփականության իրավունքի, հետագա ներդրումների, տնտեսական աճի, սոցիալական ու ինստիտուցիոնալ զարգացման հայացքն ուղղել դեպի Արեւմուտք:
«Եվրասիական միության գաղափարն ավելի շատ խնդիրներ առաջացրեց, քան լուծումներ տվեց… ԵՄ հաջողություն կարող է համարվել մեկ առանձնահատկություն, որը չունի Եվրասիական միությունը՝ յուրաքանչյուր անդամի ցանկությունն ու պատրաստականությունը կիսել պատասխանատվությունն ու իշխանությունը»,- գրել է ռուս վերլուծաբան Անտոն Բարբաշինն ու նրա ամերիկացի գործընկեր Հաննա Թոբերնը:
Վկայակոչելով ընդհանուր արժեքների պատմությունն, ինչպես նաեւ Եվրոպայի ընթացիկ տնտեսական անեմիային՝ Պուտինը պնդում է, որ Եվրասիական միությունը ԵՄ համար ժամանակակից այլընտրանք կլինի: Նա խոստանում է, որ տարածաշրջանային ինտեգրացումը իրավահավասար հիմքերի վրա կլինի: Սակայն մինչ այդ պահը զարգացումները Եվրասիական միությունում Ռուսաստանի օգտին են ու վնասում են նախկին խորհրդային հանրապետություններին:
Բացի այդ, տարածված են անթափանցիկ կառավարումն ու կոռուպցիան: Բարբաշինն ու Թոբերնը գրել են. «Քանի որ սա ռուսական երեւույթ է, Եվրասիական միությունը կարտացոլի Ռուսաստանի թերացումները՝ մարդու իրավունքների խախտում, ընտրական արդարադատության խախտում ու կոռուպցիա: Եվրոպական միության համեմատությամբ՝ Ռուսաստանը նույնիսկ ավանդույթներ չունի հետեւել սահմանված կանոններին»:
Տուժել է նաեւ Եվրասիական միության անդամ երկրների առեւտուրը, սակայն ոչ Ռուսաստանի: Ընդհանուր սակագինը, որը համաձայնեցվել է 2010թ.-ին. հիմնված էր Ռուսաստանի արտաքին սակագների վրա՝ նախքան մուտքը Համաշխարհային առեւտրային կազմակերպություն: Այդ կերպ խիստ տուժեց Ղազախստանը: Վերջին երկու տարում նրա սակագները կրկնակի նագամ աճեցին: Հետագա հարվածը հարավկովկասյան պետություններինն է՝ հավանաբար, ավելացված արժեքի խառը հարկի ու ՀՆԱ մուտքրի բաշխման Եվրասիական միության համակարգի իրականացման եղանակով:





























