NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է The New York Times-ում լրագրող Դեվիդ Հերշենհորնի հրապարակած հոդվածը:Վիլնյուսում հինգշաբթի օրը մեկնարկած եվրոպական գագաթաժողովը պետք է նշեր այն ձեռքբերումների մասին, որոնք նախկին խորհրդային պետություններին բերեցին Արեւմուտքի հետ ինտեգրացման հարթակ.

Վերջնական արդյունքում այդ ծրագիրը պետք է հաջողությամբ պսակեր իրական մայրցամաքային տնտեսական ու քաղաքական միության ստեղծման հիսունամյա ձգտումը:Դրա փոխարեն Ռուսաստանի ճնշմամբ Հայաստանը եւ Ուկրաինան հրաժարվեցին Եվրոպայի հետ ավելի սերտ հարաբերություններից, որի պատճառով մերձբալթյան մայրաքաղաքում հավաքված եվրոպացի առաջնորդները փորձեցին բացատրել, թե ինչպես էին զարգանում իրենց ծրագրերը, եւ աստիճանաբար իրադարձությունը վերածվեծ ռազմավարության մշակման ընդդեմ Մոսկվայից եկող հզոր մարտահրավերի: Թեեւ առաջնորդներըմ, այդ թվում Գերմանիայի կանցլեր Անգել Մերկելը, անհաջողությունները համարեցին ժամանակավոր, նրանք խոստովանեցին, որ իրենց կողմից այդքան սպասված համաձայնագրի կնքումն Ուկրաինայի հետ առաջիկայում չի կայանա:Ուկրաինայի ապագայի վերաբերյալ տարաձայնությունը Մոսկվայի եւ Բրյուսելի պաշտոնյաների միջեւ լարվածությանը եւս մեկ թեժ կետ է ավելացնում: Մի քանի պաշտոնյաներ եւ փորձագետներ հայտնեցին, որ արեւմտյան կառավարությունները, այդ թվում Միացյալ Նահանգները, մեծապես թերագնահատել են եվրոպական տնտեսական եւ քաղաքական ազդեցության ընդլայնմանը Ռուսաստանի հակազդեցությունը:  

Նրանց կարծիքով՝ այն ժամանակ, երբ Եվրոպան խոստանում էր հիմնականում թաքնված առավելություններ,  Ռուսաստանն առաջադրում էր կոնկրետ սպառնալիքներ, որոնք ազդելու էին Ուկրաինայի տնտեսությանն ու  Հայաստանի անվտանգությանը:«Ռուսաստանն ավելի լավ աշխատանք տարավ՝ «օրվա հացի» խնդրի բացատրության ժամանակ ուժ գործադրելով, ի տարբերություն Եվրոպայի՝ շահերի մասին աբստրակտ բացատրությունների: Իհարկե, Ռուսաստանը մեզանից շատ էր ձգտում սրան, ավելի շատ, քան Ամերիկան. մենք նույնիսկ ցույց չէինք տալիս դա»,- ասել է Բրյուս Ջեքսոնը, ով նախագահում ամերիկյան «Անցումային ժողովրդավարությունների հարցերով նախագիծ» հասարակական կազմակերպությունը, ինչը կենտրոնացած է Արեւելյան Եվրոպայի երկրների վրա: