Ռուսաստանի ու Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը մեկ տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 տոկոսով: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, դեկտեմբերի 2-ին Հայաստան կատարած պետական այցի արդյունքների հիման վրա Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով՝ Հայաստանի նախագահի հետ բանակցություններն ընթացել են սովորականի պես՝ գործնական ու կառուցողական մթնոլորտում: Առանձազրույցի, իսկ հետո նաեւ պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպման ժամանակ մենք հանգամանորեն քննարկել են հետագա փոխգործակցության, հայ-ռուսական համագործակցության ուղղությունները: Առեւտրա-տնտեսական եւ հումանիտար կապերի ընդլայնման համար հստակ ծրագրեր են նախատեսված:
Հատուկ ուշադրություն է հատկացվել եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցության հարցերին: Հոկտեմբերին Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ «եռյակի» երկրները աջակցեցին Հայաստանի մտադրությունը անդամակցել Մաքսային միությանն ու Միացյալ տնտեսական միջավայրին: Այս պահին նախապատրաստում են Հայաստանի ազգային օրենսդրությունը Մաքսային միության եւ Միացյալ տնտեսական միջավայրի իրավական բազային համապատասխանեցնող «ճանապարհային քարտեզը»: Մտադիր ենք հետագայում էլ նպաստել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության համար անհրաժեշտ գործընթացների իրականացմանը:
«Ինտեգրացիոն համագործակցության հեռանկարայնության մասին վկայում է մեր տնտեսությունների աճող համալրացումը»: Արտաքին առեւտրում Ռուսաստանը Հայաստանի առաջատար գործընկերն է. առեւտրական բալանսում մասնաբաժինը 23.5 տոկոս է: Անցյալ տարի ապրանքաշրջանառությունը մեկ տարվա ընթացքում աճեց ավելի քան 20 տոկոսով ու կազմեց 1.2 միլիարդ դոլար: Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին նշվել է հետագա աճը: Ամրացվում է ներդրումային փոխգործակցությունը: Ռուսական կապիտալի ներդրումների ծավալը գերազանցում է 3 միլիարդ դոլարը՝ Հայաստանի տնտեսության արտասահմանյան ներդրումների ավելի քան 40 տոկոսը»,- նշել է Ռուսաստանի նախագահը:
Նրա խոսքով՝ Հայաստանում գործում է մոտ 1300 ռուսական ընկերություն՝ արտասահմանյան կապիտալով համատեղ բոլոր ձեռնարկությունների ավելի քան 25 տոկոսը: Դրանք գործում են Հայաստանի տնտեսության հիմնական ոլոտներում՝ գազի, տրանսպորտի, հեռուստահաղորդակցման, ֆինանսական ոլորտներում:





























