Իրանը գազը Ռուսաստանից թանկ կվաճառեր: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը:
«Իրանը կվաճառեր հազար խմ-ն 400 դոլարով, ընդ որում, սահմանին: Իսկ սպառողների համար դրան կգումարվեր մարժան՝ երկրի ներսում գազամատակարարման համար»,-ասել է նախարարը:
Նշենք, որ Հայաստանը Ռուսաստանից գազն ստանում է 189 դոլարով՝ հազար խմ-ի դիմաց:
Ներկայումս Հայաստանը Իրանից գազ է ստանում միայն Երեւանի ՏԷՑ-ի շահագործման համար: Գազը վաճառվում է բարտերային սկզբունքով. Իրանը յուրաքանչյուր խմ-ի դիմաց ստանում է 3 կվտ/ժամ էլեկտրաէներգիա:
Եթե հիմք ընդունենք Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը (38 դրամ), ապա Հայաստանը ՏԷՑ-ի համար իրանական գազն ստանում է 114 հազար դրամով (մոտ 280 դոլար) հազար խմ-ի դիմաց:




























