Գյումրիի տեխնոպարկը կկառուցվի մինչեւ 2014 թվականի վերջը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, խորհրդարանում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: Նրա խոսքով՝ ներկայումս վերակառուցում են շենքը, որը կարատվի 2014-ի վերջին: «Մենք արագացրել ենք աշխատանքը, որպեսզի հնարավորություն ունենանք պայմանավորվել կոնկրետ ընկերությունների հետ, որոնք կտեղավորվեն այդ շենքում»,-հայտարարել է նախարարը:

Տեխնոպարկում աշխատանքի մասին նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել արդեն 5 ընկերությունների հետ, որոնցից մեկը՝ հայկական: «Տեխնոպարկում կգործեն նաեւ ուսումնական լաբորատորիաներ, որտեղ կվերապատրաստվեն ավելի քան հազար սկսնակ մասնագետներ: Մենք բանակցություններ ենք վարում նաեւ գործող ընկերությունների հետ, որոնք այս պահին այլ վայրերում են տեղակայված»,-ընդգծել է նախարարը:

Տեխնոպարկը կունենա 6500 քմ տարածք, որից 5300-ը կօգտագործվի անմիջապես տեխնոլոգիական նպատակներով: Շինարարության համար հատկացվել է 1,67 մլրդ դրամ (մոտ 4,1 մլն դոլար):